Ահա, թե ինչպես կծնվեն քո թոռները. ծննդաբերելու 5 ամենանորաձև և ցանկալի ձևերը (Photo)

Ծննդաբերություն ջրում
Ջրի թուլացնող և անալգետիկ հատկություններն օգնում են թեթևացնել կծկումները, լավացնել արյան շրջանառությունը, թուլանալ և հարմար դիրք ընունել: Ջուրը նաև բացառում է մաշկի չորությունը, բարձր քրտնարտադրությունը, շոգի զգացողությունը:

Պետք է հիշել, որ ջրում անվտանգ ծննդաբերել կարելի է միայն որակավորված բուժանձնակազմի հետ և որոշ կանոնների խստիվ հետևելով:

Այս մեթոդի ընդդիմադիրները համոզված են, որ ջուրը մեծացնում է ծննդաբերության ընդհանուր ժամանակը և վտանգավոր է նորածնի համար. երեխան կարող է ոչ մաքուր ջուր կուլ տալ, նույնիսկ խեղդվել:

Ահա, թե ինչպես կծնվեն քո թոռները. ծննդաբերելու 5 ամենանորաձև և ցանկալի ձևերը (Photo)

Ուղղահայաց ծննդաբերություն
Պառկած ծննդաբերելու պրակտիկան ներդրվեց միայն XVIII դարում:

Մինչ այդ մեր նախնիները կանգնած, կքանստած կամ ուրիշ մարդու վրա հենած էին ծննդաբերում:

Նստած դիրքում կինը թուլանում է, արգանդը չի սեղմում արյունատար անոթները, պտղի հիպոքսիայի հավանականությունը նվազագույնի է հասցվում: Կծկումներն էլ պակաս ցավոտ են լինում:

Ակտիվ ծննդաբերություն
Ծննդկանը կարող է տեղաշարժվել պալատում, փոխել դիրքերը, մերսում անել ցավի կանխարգելման համար:Այս մեթոդի դեպքում կինը պառկում է միայն պրոցեդուրաների և անմիջապես ծննդաբերելու պահին:

Դոուլայով ծննդաբերություն
Դոուլան բժիշկ կամ մանկաբարձ չէ: Փորձառու կին և մայր է, ով շատ լավ գիտի կնոջ ֆիզիոլոգիան և ծննդկանին ցուցաբերում է անհրաժեշտ օգնությունը ծննդաբերության ժամանակ և դրանից հետո:

Ահա, թե ինչպես կծնվեն քո թոռները. ծննդաբերելու 5 ամենանորաձև և ցանկալի ձևերը (Photo)

Լոտոսային ծննդաբերություն
Եթե ավանդական ծննդաբերության դեպքում բժիշկը սպասում է մինչև պորտալարը դադարի զարկել և կտրում է այն, լոտոսային ծննդաբերության դեպքում բժիշկը սպասում է ընկերքի դուրս գալուն և այն դնում է նորածնի կողքին՝ պորտալարին չդիպչելով:

Այդպիսի ծննդաբերության կողմնակիցները կարծում են, որ դա հեշտացնում է երեխայի անցումն արգանդից լույս աշխարհ, իսկ ընկերքին կպած լինելը հետագա մի քանի շաբաթներին հնարավորություն է տալիս դրանից ստանալ բոլոր սննդանյութերը:

Ահա, թե ինչպես կծնվեն քո թոռները. ծննդաբերելու 5 ամենանորաձև և ցանկալի ձևերը (Photo)

Սակայն բժիշկները համոզված են՝ այդպիսի ծննդաբերությունը մահացու վտանգավոր է նորածնի համար. բակտերիալ վարակի ռիսկը մի քանի անգամ մեծանում է:

 

Facebook Comments
Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: