Այս ճապոնացի աղջկա անունն Իկուտա Կանա է: Նա կրում է երկրի ամենագեղեցիկ կին-տաքսիստի կոչումը, սակայն Իկուտայի շատ հաճախորդներ նրան համարում են աշխարհի ամենահմայիչ աղջիկը:
Տաքսի վարելը ճապոնացի գեղեցկուհու գործունեության միակ տեսակը չէ: Էլ ինչո՞վ է նա զբաղվում:
Դատելով լուսանկարներից, որոնք Իկուտա Կանան հրապարակում է իր Instagram-ում, նա չի սահմանափակվում միայն ուղեւորափոխադրումներ իրականացնելով: Տաքսի վարելով նա գումար է վաստակում, դրան զուգահեռ զբաղվում է մոդելի աշխատանքով:
Բայց, հավանաբար, Իկուտան տաքսիով ավելի շատ է վաստակում, քան մոդելի աշխատանքով: Չէ՞ որ տղաները հերթ են կանգնում եւ պատրաստ են հսկայական գումարներ վճարել ամենաերկար երթուղիների համար միայն այն նպատակով, որ երկար ժամանակ վայելեն գեղեցկուհու հմայքը:
Իկուտա Կանան հայտնի անձ է հայրենիքում, եւ նրա մեքենան իրոք մեծ պահանջարկ ունի հաճախորդների շրջանում, որոնց մեծ մասը տղամարդիկ են:
Ի վերջո աղջիկը կընտրի՞ արդյոք մոդելի մասնագիտությունը, հայտնի չէ, բայց այն, որ նրա արտաքինն առանց դրա էլ օգնում է լավ գումար վաստակել, փաստ է: