Տեսանյութի մասին, տեսանյութը ԵՍ ԿԱՄ նախագծից է
Ջավահիր Եղիկյանն եմ ` «Ես կամ» նախագծի հիմնադիր, սցենարիստ, պրոդյուսերը: նախագիծ, որի ստեղծման ճանապարհը շատ բարդ է եղել, բայց նույնիսկ զգալով ու քաջ գիտակցելով նպատակիս մեծությունն ու ծանրությունը` գնացի առաջ:
Երտասարդ տարիքում կարողանալ և ցանկանալ կյանքի կոչել բարեգործական նախագիծ անբացատրելի զգացողություն է, որը նախ և առաջ հոգեբանորեն է շատ բան տանում քեզնից … Հաղորդումն ունի այնպիսի նպատակ , որ բոլորին համախմբեց իր շուրջ. Չլինել անտարբեր, ձեռք մեկնել անտեսված ու լքված երեխաներին և իրականացնել նրանց երազանքները…
Հաղորդման գոյության չորս տարիների ընթացքում ես և իմ թիմը, հանրային դեմքերի հետ միասին շատ երեխաների երազանքներ իրականացրինք և ոչ միայն մեկ օրով. մենք իսկապես, փոխեցիքն նրանց կյանքը…
համենայնդեպս ինձ համար Աստվածահաճո գործ, որ հոգուդ և մտքիդ տալիս է մաքրություն, ջերմություն և ավելի լավը լինելու ցանկություն: Հաղորդումը միակն է հեռուստաոլորտում, որի նպատակը բարի է, իսկ ճանապարհը` ազնիվ ու արդար:
Հաղորդման համար երգ է գրվել, որը իրական պատմությունների հիման վրա է, բնականաբար… երգը երգում են հաղորդմանը մասնակից երեխաները, ովքեր ոչ միայն խնամքի հաստատություններից են, այլ նաև անապահով ընտանիքներից…
Երգի պրեմիերան եղել է մեր ամանորյա հաղորդման նկարահանման ժամանակ, որտեղ ներկա էին Ծառուկյան ընտանիքը, հաղորդման նկարահանող խումբը և այն հանրային դեմքերը, ովքեր մշտապես իրենց բարի կամքով եղել են երեխաների կողքին… այսինքն, պատահական որևէ մեկը ներկա չի եղել… արդեն մի քանի օր է` հաղորդման երգի տեսահոլովակը համացանցում հայտնվել է:
Մարդկանց մեծ մասը իրենց բարի ու առողջ մեկնաբանություններով, հիացմունքի խոսքերով կիսվել են, իսկ մի մասն էլ սկսել են քննարկել ներկա հանրային դեմքերի «ժպիտներն» ու «անտարբեր» հայացքները:
Այս երգը լսելիս չես կարողանում արցունքներդ զսպել 😥Թող, որ բոլոր ծնողները հասկանան ու երբեք մենակ չթողնեն իրենց զավակների 🙏
Опубликовано ԵՐԲ Armenian Понедельник, 30 июля 2018 г.