Շիրակի մարզի բնակիչ 22-ամյա Սաթենիկ Ղազարյանի աչքերից գունավոր բյուրեղներ են թափվում։
Արդեն երկու ամիս է, ինչ անբացատրելի այս երևույթը դարձել է ողջ ընտանիքի մտահոգության պատճառը։
Երկու ժամը մեկ բյուրեղներն աչքերից հեռացնելու անհարժեշտություն է զգացվում։ Դրանք կարծր են և սուր, ցավեցնում են աչքերը։
Միքայելյանների տանն ամենից շատ մեր նկարահանող խմբին Սաթենիկն էր սպասում: Աչքի մեջ գոյացած կարծր բյուրեղները ամբողջ գիշեր ու
մինչև կեսօր չէին հեռացրել, որպեսզի մեր ներկայությամբ աչք ծակող մանր ու մեծ բյուրեղները հանվեին կնոջ աչքից…
Երևույթը բացառիկ ու եզակի է Հայաստանում: Աշխարհում նման եզակի մարդկանց թիվը հինգն է:
Մեկն աֆրիկյան պետություններից մեկում է ապրում:
Հասնա անունով աղջկա մոտ այդ արտառոց երևույթը 12 տարեկանից է ի հայտ եկել` նրա արցունքի բյուրեղները ալմաստներ են:
Այն, ինչն անհավանական ու անհավատալի էր թվում անգամ մեզ,
հենց այդ պահին ու տեսախցիկի առջև իրական բացահայտում դարձավ…
Մանրամասները՝ դիտեք տեսանյութում