Առեղծված․ Հայաստանում բուրգ է հայտնաբերվել․ Սա պետք է տեսնեն բոլորը ( Լուսանկարներ )

Արդեն մի քանի տարի է, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը Արարատյան դաշտավայրի գյուղերում հնագիտական մի շարք պեղումներ է կատարում: Այս տարի հնագիտական որոնումների արդյունքում արտասովոր շինություն հայտնաբերվեց՝ կանգնեցված մ.թ.ա 3-2 հազարամյակներին:

Այս պատմության մեջ ամենահետաքրքիրն այն է, որ այս շինությունն իր ձևով հիշեցնում է Եգիպտոսում և Մեքսիկայում կանգնեցված բուրգերին:

Երևանի և Մասիսի հարևանությամբ կատարված ավելի վաղ պեղումների արդյունքում հնագետները հայտնաբերել էին հուշարձաններ, որ նեոլիտյան դարաշրջանին էին պատկանում:

Առեղծված․ Հայաստանում բուրգ է հայտնաբերվել․ Սա պետք է տեսնեն բոլորը ( Լուսանկարներ )

Ինչպես նշել է ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, հայտնաբերված հուշարձանների մի մասը (կավե շրջանաձև կառույցներ ոսկորից ու քարից պատրաստված գործիքներ) քանդված է եղել: Այսուհանդերձ, պահպանվել են դրանց վերևի շերտերը: Փորձաքննության արդյունքում ևս հաստատվեց, որ այդ հուշարձանները Քրիստոսի ծնունդից առաջ մի քանի հազարամյակների պատմություն ունեն:

«Հայ-ամերիկյան համատեղ արշավախմբի ջանքերով մենք հայտնաբերել ենք նախշազարդ պատմական հուշարձաններ ու արվեստի բացառիկ գործեր, որոնք ավելի քան 6000 տարվա վաղեմություն ունեն: Սա մեծ ձեռքբերում է», — պատմել է գիտաշխատողը:

Աշխատանքներ են ընթացել նաև Երվանդաշատում, Արտաշատում, Արմավիրում, Դվինում: Այստեղ էլ հայտնաբերվել է անսովոր կառույց, սակայն ինչ-ինչ պատճառներով ուսումնասիրությունները ժամանակավորապես կասեցվել են:

Առեղծված․ Հայաստանում բուրգ է հայտնաբերվել․ Սա պետք է տեսնեն բոլորը ( Լուսանկարներ )

«Մեր գերնպատակն է բացահայտել այնպիսի հուշարձաններ, որոնք մեզ տեղեկատվություն կտան քարե դարի վաղ շրջանից՝ մինչև ուշ միջնադար », — նշել է Ավետիսյանը: Վերջրես էլ Արարատի մարզում գտնվող մեկ այլ արշավախումբ Դվինի հարևանությամբ հայտնաբերել է եռանկյուն հետաքրքիր շինություն՝ ամբողջությամբ ծածկված հողով:

Վազգեն Գևորգյանի խոսքով այդ շինությունը կառուցվել է մ.թ.ա. 3-2 հազարամյակ առաջ՝ Հայասա պետության գոյության ժամանակաշրջանում: «Ուսումնասիրելով այս շինությունը՝ մենք կարող ենք ենթադրել, որ դա բուրգ է; Միայն թե եգիպտական բուրգերի հետ համեմատած՝ մեր բուրգն իր շինվածքով ավելի շատ նմանվում է Մայա ցեղի բուրգին, որը հայտնաբերվել է Թեոտիուկանեում», -նշում է Գևորգյանը: Բուրգի բարձրությունը 25 մետր է:

Առեղծված․ Հայաստանում բուրգ է հայտնաբերվել․ Սա պետք է տեսնեն բոլորը ( Լուսանկարներ )

Այսօրվա շինությունների հետ համեմատած՝ դրա բարձրությունը հասնում է համարյա 9-հարկանի շենքի բարձրության: Ինչպես նշում է Վազգեն Գևորգյանը, ուսումնասիրող խումբն արդեն զբաղվում է հողի մեծ շերտից բուրգի հանույթով: Կա նաև կարծիք, որ այս շինությունը կառուցվել է թշնամիներից պաշտպանվելու և քաղաքացիներին պատսպարելու նպատակով:

Դեռևս պարզ չէ, թե դա ինչ է, այսուհանդերձ, սա ևս մեկ ապացույց է այն բանի, որ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ՝ իր գաղտնիքներով ու հանելուկներով, որոնք դեռ պետք է բացահայտել:

Facebook Comments
Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: