Արթուր Աբրահամի արարքը ապտակ է ժողովրդի դեմքին և անարգանք Հայաստանի ու նրա ժողովրդի հասցեին. Հասարակական արձագանքը պետք է կոշտ լինի
Արթուր Աբրահամի արարքը քստմնելի է և անթույլատրելի: Դա փորձ է` նորմալացնելու Քոչարյանի «դրական» կերպարը: Նաև` ապտակ ժողովրդի դեմքին և անարգանք Հայաստանի ու նրա ժողովրդի հասցեին:
Այս մասին քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում է գրել:
Ցուցադրական, հանդուգն և անամոթ մի ժեստ, որ անարձագանք չի կարելի թողնել:
Առաջարկում եմ բոլորին գրել իրենց կարծիքն այդ տարեդարձի ուղերձի վերաբերյալ:
Անհրաժեշտ է ցույց տալ, որ նման պահվածքը չի հանդուրժվելու: Հասարակական արձագանքը պետք է կոշտ լինի:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ երկորորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան 65 տարեդարձն է, ինչի առթիվ շնորհավորական տեսաուղերձ է հղել բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը:
Արթուր Աբրահամը շնորհավորում է Ռոբերտ Քոչարյանի 65 ամյակը
Արթուր Աբրահամի շնորհավորանքը Ռոբերտ Քոչարյանի 65 ամյակի կապակցությամբ
Опубликовано 2rd.am Суббота, 31 августа 2019 г.