Արտակարգ դեպք․ Ադրբեջանում հայ ամուսիններ են ձերբակալվել

Երկու հայ է ձերբակալվել Ադրբեջանի Գյոլգյոլ շրջանի Չայքենդ գյուղում։

Արտակարգ դեպք․ Ադրբեջանում հայ ամուսիններ են ձերբակալվել

Այս մասին տեղեկացնում են մի շարք ադրբեջանական լրատվամիջոցներ: Տարածված տեղեկությունների համաձայն՝ ՌԴ քաղաքացի, ազգությամբ հայ ամուսիններն ուշադրություն են գրավել, երբ սկսել են լուսանկարել գյուղը:

Ձերբակալման ժամանակ է պարզվել, որ նրանք ազգությամբ հայ են, ռուսական անձնագրեր ունեն: Ամուսինները որպես զբոսաշրջիկ իջևանել են Գյանջայում՝ Գանձակում: Ձերբակալությունից հետո նրանց տեղափոխել են Գյոլգյոլի շրջան։

Արտակարգ դեպք․ Ադրբեջանում հայ ամուսիններ են ձերբակալվել

Նշվում է, որ Չայքենդ գյուղը սահմանին մոտ է։ Հայ ամուսիների մասին այլ տեղեկություն չի հաղորդվում: Նշենք, որ ռուսաստանաբնակ հայ ամուսինների մասին լրագրողներն այսօր հարց են ուղղել մամուլի ասուլիսով հանդես եկող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին:

Արտակարգ դեպք․ Ադրբեջանում հայ ամուսիններ են ձերբակալվել
.Նախարարն ասել է, որ տեղյակ չէ այդ մասին և խոստացել, որ ճշտելուց հետո Հայաստանի ԱԳՆ-ն տեղեկություն կհաղորդի:

 

Facebook Comments
Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: