Խորհրդարանական քառօրյայի վերջին օրվա վերջին ժամերն անցան բավական թեժ մթնոլորտում։
Առիթն «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած օրինագիծն էր, ըստ որի ցանկացած քաղաքացի դրսում նկարահանող սարքի միջոցով կարող է արձանագրել
վարորդների խախտումներն ու հատուկ հավելվածի միջոցով ուղարկել ոստիկանություն։
ԲՀԿ-ական Արթուր Դալլաքյանը չէր հավանել օրինագծի դրույթները, որն, ըստ նրա, «շատ վատ ավանդույթ է և անբարոյականություն է սերմանում»։
Վերջինիս ելույթից հետո իր ու «Իմ քայլի» պատգամավորների միջև կրքերը թեժացան ու բանը հասավ փոխադարձ վիրավորանքների։
Տեսանյութը ստորև
Facebook Comments