Ես ու կինս արդեն 12 տարի միասին էինք ապրում, երբ նա ցանկացավ, որ մի ուրիշ կնոջ հրավիրեմ ընթրիքի և կինո…պատմություն, որ կստիպի ձեզ արտասվել…

Ես ու կինս արդեն 12 տարի միասին էինք ապրում, երբ նա ցանկացավ, որ մի ուրիշ կնոջ հրավիրեմ ընթրիքի և կինո: Նա ինձ ասաց.

—Ես քեզ սիրում եմ, բայց և գիտեմ, որ մի կին կա, ով նույնպես սիրում է քեզ և ցանկանում հետդ ժամանակ անցկացնել:

Կինս խոսում էր մորս մասին: Հայրս մահացել է 19 տարի առաջ, և մայրիկս այդքան տարիներ միայնակ է ապրել:

Այդ երեկո ես զանգեցի մորս, որ նրան հրավիրեմ ընթրիքի:

Ես ու կինս արդեն 12 տարի միասին էինք ապրում, երբ նա ցանկացավ, որ մի ուրիշ կնոջ հրավիրեմ ընթրիքի և կինո...պատմություն, որ կստիպի ձեզ արտասվել...

—Ի՞նչ է պատահել, քեզ հետ ամեն ինչ լա՞վ է, — առաջին բանն էր, որ ասաց մայրս:

Հետո նա ասաց, որ շատ է ցանկանում ինձ հետ ժամանակ անցկացնել, ես նրա ձայնից զգացի, որ շատ ուրախացավ:

—Ես ընկերուհիներիս ասել եմ, որ որդուս հետ այսօր ռեստորան եմ գնալու, նրանք բոլորը մի քիչ նախանձեցին ինձ, -հպարտությամբ
ասաց մայրիկս, երբ հաջորդ օրը մեքենայով գնացի նրա հետևից:

Մենք գնացինք ռեստորան: Երբ ես տվեցի մենյուն մայրիկիս, նա մեկ-երկու րոպե նայեց և վերադարձրեց ինձ, ասաց, որ ինքս մի բան ընտրեմ: Մորս աչքերը լավ չէին տեսնում…

Հետո մայրիկս նայեց ինձ և թախծոտ ժպտալով ասաց.
—Երբ դու փոքր էիր, մենյուն ես էի կարդում քեզ համար, դու այդ ժամանակ չգիտեիր տառերը…

Մենք տարված զրուցում էինք, այնքան կարոտ կար մեր մեջ, և մեծ տխրություն, որը պարբերաբար փոխարինվում էր ուրախությամբ:
Անբացատրելի զգացմունք էր: Պատահաբար նկատեցինք, որ կինոյից ուշացել ենք:

Ես ու կինս արդեն 12 տարի միասին էինք ապրում, երբ նա ցանկացավ, որ մի ուրիշ կնոջ հրավիրեմ ընթրիքի և կինո...պատմություն, որ կստիպի ձեզ արտասվել...

Երբ ես նրան տարա տուն, մայրս ասաց.

—Ես քեզ հետ ևս մի անգամ կգամ ռեստորան: Բայց այս անգամ ես եմ քեզ հրավիրում:

Ես համաձայնեցի:

Մի քանի օր անց մայրս մահացավ սրտի կաթվածից…դա այնքան անսպասելի էր, որ ես նրա համար ինչ-որ բան անելու հնարավորություն չունեցա…

Մորս տանը մի երկտող գտա, որտեղ գրված էր.

—Ես այն նույն ռեստորանում սեղան եմ պատվիրել և վճարել եմ հաշիվը: Կտրոնը ծրարի մեջ է: Ես վստահ չեմ, որ կկարողանամ կրկին
ընթրել քեզ հետ, այնուամենայնիվ, երկու հոգու համար եմ վճարել: Քեզ և կնոջդ համար:

Երևի չեմ կարողանա բացատրել, թե ինձ համար ինչ էր նշանակում այն ընթրիքը…

Որդիս, ես սիրում եմ քեզ…

Facebook Comments
Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: