Ինչո՞ւ Վեհափառի համար ընտրեցին Վազգեն անունը, Կաթողիկոս, ում բոլորն են սիրում․․․

«Վեհափառ Տեր, «Վազգեն» հատուկ անունը այնքան էլ ընդհանրացած անուն չէր, ոչ աշխարհական և մանավանդ հոգևորականների համար: Մազլումյան Կարապետ սրբազանը որտեղի՞ց գտավ այս անունը», -հարցրեց Ավագ արքեպ. Ասատրյանը Վազգեն Վեհափառին:

«Լավ հարցում է» , -ըսավ Վեհը, ու հետևյալ վկայությունը տվեց:

«Վանի ինքնապաշտպանության հայդուկներէն էր Վազգեն անունով քաջարի երիտասարդ մը: Հերոսամարտի մը ընթացքին սպանվեցավ: Թուրքերը հերոս երիտասարդին դիակը տունէ տուն պտըտցուցին՝գտնելու համար անոր ընտանիքը պատժելու կամ վնասելու միտումով:

Ինչո՞ւ Վեհափառի համար ընտրեցին Վազգեն անունը, Կաթողիկոս, ում բոլորն են սիրում․․․

Երբ Վազգենի մայրը, շրջապատված տնեցիներով, կը տեսնե իր անշնչացած որդիին դիակը, կը հայտնէ թուրք զինվորներուն, թե չի ճանչնար անորով ըլլալը»: Ու հուզվեց Վեհափառը…

Պահ մը մնաց լուռ, ապա շարունակեց. «Գիտե՞ք, որքան քաջություն պետք էր մոր մը համար այդպիսի
կեցվածք մը ցուցաբերելու: Այդ անկրկնելի զոհաբերությունը ըրավ փրկելու համար ընտանիքի մյուս անդամները:

Ինչո՞ւ Վեհափառի համար ընտրեցին Վազգեն անունը, Կաթողիկոս, ում բոլորն են սիրում․․․

Իմ ձեռնադրության կնքահայրությունը ստանձնած էր Ռումանիոյ թեմական խորհրդի անդամներեն վանեցի Ռուբեն Իսրայելյանը: Իր փափագին ընդառաջելով Մազլումյան սրբազանը զիս վերանվանեց

Վազգէն անունով»:

Ինչո՞ւ Վեհափառի համար ընտրեցին Վազգեն անունը, Կաթողիկոս, ում բոլորն են սիրում․․․

Արթուր Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից

Facebook Comments
Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: