Մահվան ելքով ողբերգական ավտովթար Վայոց Ձորի մարզում. Ցավ կապրեք, տեսնելով այս կադրերը ( Ֆոտո )

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Սիսիան քաղաքի բնակիչ, 43-ամյա Վարդան Թ.-ն իր վարած ВАЗ 2121 մակնիշի A 948 CC 126 RUS համարանիշի

Մահվան ելքով ողբերգական ավտովթար Վայոց Ձորի մարզում. Ցավ կապրեք, տեսնելով այս կադրերը ( Ֆոտո )

ավտոմեքենայով Շատին-Եղեգիս ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեռևս անհայտ պայմաններում, գլխիվայր շրջվել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:/

Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ վարչության պետ Հակոբ Սարգսյանի գլխավորությամբ:

Մահվան ելքով ողբերգական ավտովթար Վայոց Ձորի մարզում. Ցավ կապրեք, տեսնելով այս կադրերը ( Ֆոտո )

Փրկարարները հոսնաքազրկել են ավտոմեքենան և դին մոտեցրել օպերատիվորեն ժամանած Եղեգնաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:

Մահվան ելքով ողբերգական ավտովթար Վայոց Ձորի մարզում. Ցավ կապրեք, տեսնելով այս կադրերը ( Ֆոտո )

Վթարի մասին տեղեկությունը փոխացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Արմինե Գևորգյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

 

Facebook Comments
Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: