Ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանը, որը 2018-ին ավարտեց մարզական կարիերան, վերջին շրջանում սկսել է բավականին հաճախ լուսանկարներ հրապարակել Ինստագրամում:
Հանրությունը Նազիկին միշտ առանձնացրեկլ է որպես ծանրամարտուհի, որը չի կորցրել իր կանացիությունը:
Սպորտից հեռանալուց հետո Նազիկն արդեն ամբողջովին նոր ոճով սկսեց հանդես գալ, որն իր երկրպագուների մեծ բանակին դուր է եկել: Նազիկն արդեն նշել էր, որ որոշել է թողնել իր սպորտը և ժամանակը ամբողջովին տրամադրել որդու դաստիարակմանը:
Արդեն բավականին երկար ժամանակահատված է, ինչ Նազիկն իրեն նվիրել է իր ընտանիքին և պետք է նշենք, որ հատկանշական է հատկապես այն փաստը, որ մի առիթով Նազիկի որդին նշել էր, թե իր մայրիկի մեդալներն իրեն պետք չեն, քանի որ նրա համար է՛լ առավել քան կարևոր է մայրիկի ֆիզիկական ներկայությունը իր կողքին:
Դե իսկ մայրիկն հենց էդպես էլ արեց և որդու խնդրանքը չմերժեց:
Այժմ գեղեցիկ ընտանիքն ապրում է միասին, իրենց որդու քայլերը տեսնելով և նրա դաստիարակմամբ զբաղվելով:
Մենք էլ մեր հերթին շնորհավորենք մեր Նազիկին այդպիսի խելացի բալիկ ունենալու առթիվ և նրան մաղթենք անհոգ մանկություն: