Ողբերգական ավտովար Տավուշի մարզում․ Ինչ է կատարվել ( Ֆոտոռեպորտաժ )

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում:
Ժամը 17:45-ի սահմաններում, Դովեղ գյուղի բնակիչ, 47-ամյա Փաշիկ Ղազարյանը իր
վարած 74 07 APB համարանիշի մոտոցիկլով գյուղամիջյան ճամապարհում դեռևս
անհայտ պայմաններում գլխիվայր շրջվել է:

Ողբերգական ավտովար Տավուշի մարզում․ Ինչ է կատարվել ( Ֆոտոռեպորտաժ )

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Փ. Ղազարյանը տեղում մահացել է:

Ողբերգական ավտովար Տավուշի մարզում․ Ինչ է կատարվել ( Ֆոտոռեպորտաժ )

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարահյին ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ:

Ողբերգական ավտովար Տավուշի մարզում․ Ինչ է կատարվել ( Ֆոտոռեպորտաժ )

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Կարեն Հակոբյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքասանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Հակոբ Բեգլարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ողբերգական ավտովար Տավուշի մարզում․ Ինչ է կատարվել ( Ֆոտոռեպորտաժ )

Քննիչի հանձնարարկանով մոտոցիկլը տեղափոխվում է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի
պահպանվող հատուկ տարածք:

Facebook Comments
Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: