Պատկերացնել անգամ դժվար է, թե Ո՞ւմ է պատկանում Հայաստանի միակ ամենաթանկարժեք ավտոմեքենան (ֆոտո)

Ո՞ւմ է պատկանում Հայաստանի միակ ամենաթանկարժեք ավտոմեքենան։ Hraparak.am-ի տվյալներով «Մայրաքաղաքում այս օրերին շրջում է մի թանկարժեք ամենագնաց, որն այս պահի դրությամբ Հայաստանում միակն է։

Խոսքը բրիտանական հայտնի լյուքս դասի մեքենաներ արտադրող Rolls-Royce-ի առաջին ամենագնաց մոդելի՝ Rolls-Royce Cullinan-ի մասին է, որը Հայաստան է ներմուծվել բոլորովին վերջերս։

Պատկերացնել անգամ դժվար է, թե Ո՞ւմ է պատկանում Հայաստանի միակ ամենաթանկարժեք ավտոմեքենան (ֆոտո)

Մեքենան այնքան ուշագրավ է, որ մարդիկ այն լուսանկարել էին դեռ ավտոմաքսակետում՝ նոր ներմուծված ժամանակ, և նկարը տարածել խմբերում՝ հետաքրքրվելով, թե ում ավտոմեքենան է կամ ում անունով է ներմուծվել։ Rolls-Royce Cullinan-ը Հայաստան է ներմուծվել և գրանցվել Արմեն Սիրունյանի անունով։ Վերջինս Վանո Սիրադեղյանի վաղամեռիկ անվտանգության պետի՝ Սուրեն Սիրունյանի եղբայրն է

Պատկերացնել անգամ դժվար է, թե Ո՞ւմ է պատկանում Հայաստանի միակ ամենաթանկարժեք ավտոմեքենան (ֆոտո)

Արմեն Սիրունյանը մտերիմ հարաբերություններ ունի հայտնի գործարարներ, «Սիլ Գրուպի» և «Հայէկոնոմբանկի» սեփականատեր Սուքիասյան եղբայրների հետ։ Վերջիններս էլ, ինչպես հայտնի է, մտերիմ են Վանո Սիրադեղյանի հետ։

Մեզ ասացին, որ ամենայն հավանականությամբ՝ Արմեն Սիրունյանի անունով գրանցված այս մեքենան հենց Սուքիասյանների համար է ներկրվել Հայաստան։ Հայտնի է, որ նրանք նոր եւ էքսկլյուզիվ մեքենաների սիրահար են։ Rolls Royce Cullinan ամենագնացն արդեն մաքսազերծվել և շահագործվում է։

Մենք այն նկատեցինք մայրաքաղաքի փողոցնորում՝ 35 VV 067 հասարակ համարանիշներով։ Նկատենք, որ Սուքիասյանների ընտանիքն իրենց, այսպես ասած, անվանական պետհամարանիշներն ունեն, որ քաղաքում հայտնի են, բայց այս մեքենայի հասարակ համարներ են դրված։

Սուքիասյան եղբայրները, ինչպես նկատել ենք, հատուկ վերաբերմունք ունեն հատկապես բրիտանական թանկարժեք և բարձրակարգ ամենագնացների նկատմամբ։ Ակնհայտ է, որ հենց անգլիական լյուքս դասի մեքենաների սիրահար են։

Պատկերացնել անգամ դժվար է, թե Ո՞ւմ է պատկանում Հայաստանի միակ ամենաթանկարժեք ավտոմեքենան (ֆոտո)

Նրանց ընտանիքի տարբեր անդամներ վարում են Range Rover, Range Rover Sport մեքենաներ, անցյալ տարի էլ եղբայրներից մեկը մյուսի ծննդյանը նվեր էր արել բրիտանական մեկ այլ թանկարժեք ու նորահայտ ամենագանց՝ Bentley Bentayga, որը ևս Rolls-Royce-ի նման, այս մակնիշի առաջին ամենագնացն է իր պատմության մեջ։ Աղբյուր՝ hraparak.am

 

Facebook Comments
Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: