Ուղիղ 6 տարի առաջ այս օրերը բոլորիս համար շոկային էին։Մի քանի տարի եվրոպայի հետ ասոցացման ծրագիրը պատրաստելուց հետո սեպտեմբերի 3ին ,մեկ գիշերվա մեջ Սերժ Սարգսյանը հայտարարեց ,որ Մաքսային Միությունն է ճիշտը։
Սերժ Սարգսյանը չէր խորհրդակցել ոչ հասարակության հետ,ոչ պետական ինստիտուտների,ոչ քաղաքական համակարգի ՝ կուսակցությունների հետ։Սեփական թիմակիցները ,որոնց մեծ մասը էսօր ակտիվ ստատուսներ են գրում կառավարման համակարգի մասին՝նույնպես անտեսվել էին։
Նույնիսկ միապետությունների ժամանակ նման ծանրակշիռ որոշումները մեկ գիշերում և ինստիտուցիոնալ արհամարհանքի պայմաններում չեն ընդունվել ։
Էն ժամանակ պառլամենտական մեծամասնությունը ,ՀՀԿ ակտիվը,կառավարությունը ծպտուն չհանեցին ՝ շատ լավ գիտակցելով որոշման վտանգների և վնասների մասին։
Դե իսկ սեփական անտեսվածությունը և պետական ինստիտուտների արժեզրկում ը նրանք ընդունեցին բնական բան։ Գրում եմ ,որովհետև ֆբ ում կարծես ամնեզիա սկսված լինի,ոմանք չեն հիշում ինչպես են ճակատագրական պահերին արժեզրկել պետությունը,ինստիտուտներին,քաղաքական համակարգը ու երկրի անվտանգությունը։
Ես Սերժ Սարգսյանին չեմ մեղադրում․ Նա այնպիսին էր ինչպիսին կա․ Պետրոս Ղազարյանի գրառումը