Սարսափելի մանրամասներ «պրիվետ Ռոբ» -ից․ Ականատեսը պատմում է բացառիկ ու չբացահայտված մանրամասներ ( видео )

«Ռոբերտ Քոչարյանն իր ընդդիմախոսներին կամ վերացնում էր, կամ ուղարկում բանտեր` մտացածին ու հորինովի հոդվածներով: Սակայն Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը շատ ավելի հրեշավոր է եղել, քան կարող են նույնիսկ փաստել վիճակագրությունն ու չոր փաստերը:

2011թ-ին Հայաստան հյուր էր ժամանել ջավախքահայ Պողոս Պողոսյանը, սեպտեմբերի 25-ին
ընկերների հետ գնացել էր «Առագաստ» սրճարան, որտեղ իր գավառական ճաշակը ջազով
հարստացնելու էր եկել նաև Ռոբերտ Քոչարյանը:

Չգիտենք` Պողոսյանը մի քիչ գինովցա՞ծ է, եղել, թե՞ անսահման ուրախացել է նախագահին տեսնելով,
բայց արտասանել է «պրիվետ Ռոբ» արտահայտությունը, ինչի հետևանքով Ռոբերտ Քոչարյանի
թիկնապահները նրան դաժան ծեծի են ենթարկել սրճարանի զուգարանում` հասցնելով մահվան:
Սպանությունից մի քանի օր հետո,

Ռոբերտ Քոչարյանը ցինիզմով հայտարարել է, որ եթե Պողոս
Պողոսյանը ողջ լիներ, ինքը դեռ ասելու բան կունենար: Թիկնապահներից մեկը՝ Աղամալ
Հարությունյանը` Կուկու մականվամբ, դատապարտվել է երկու տարվա պայմանական ազատազրկման:
Ահա այսպես էր Ռոբերտ Քոչարյանը պաշտպանում իր հանցագործ շրջապատին:
Պողոս Պողոսյանի դաժան սպանությունը ունի երկու կարևոր ենթաշերտ:

1999-ի հոկտեմբերի 27-ի
հրեշավոր ոճրագործությունից հետո երկրում այնպիսի սարսափի մթնոլորտ էր, որ այդ երեկո
«Առագաստ» սրճարանում ներկա գտնվողներից որևէ մեկը չհանդգնեց հանրությանը պատմել տեղի
ունեցած ոճիրի մասին` գերադասելով չհայտնվել Քոչարյանի քինախնդրության թիրախում:

Խոսեց միայն
լրագրող Մարկ Գրիգորյանը, ում դեմ շուտով մահափորձ կազմակերպվեց, ինչի հետևանքով նա
հեռացավ Հայաստանից և երկար տարիներ բնակվում էր Մեծ Բրիտանիայում:
Սակայն այս պատմության ավելի զազրելի տեսարանը կապված է

ՀՅԴ վարքագծի հետ: Պողոս
Պողոսյանը դաշնակցական էր, ու «հավատավոր ընկերները»` Վահան Հովհաննիսյանի
գլխավորությամբ, նրա շիրիմին երդվեցին վրեժխնդիր լինել Պողոսյանի սպանության համար:

Նոր մանրամասներ, ականատեսը պատմում է սարսափելի դեպքի մասին

Facebook Comments
Рейтинг
( 2 оценки, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: