Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության ընթացքում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում
մեղադրանք է առաջադրվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լյովա Սարգսյանին: Այս մասին Politik.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։
Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա որոշում է կայացվել Լյովա Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով
(Հանցավոր ճանապարհով ստացված խոշոր չափերի գույքն օրինականացնելը՝ փողերի լվացում) և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը) և
որոշում կայացվել նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և միջնորդություն է ներկայացվել դատարան կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին: